Նախագծեր

01.05.2008 - 30.04.2012
"Development of medicine intended isotopes production methods on the basis of accelerator facility of Yerevan Physics Institute"
Project Manager - Albert Avetisyan
Collaborators - Dr.Thomas J.RUTH, The University of British Columbia, Vancouver Hospital and Health Science Center

Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) 2009 թվականին ՄԳՏԿ (Միջազգային Գիտական Տեխնիկական Կենտրոն) Ա1444 նախագծի սահմաններում սկսվեցին արագացուցչային մեթոդներով բժշկական իզոտոպներ` մասնավորապես Տեխնեցիում99մ և Յոդ123, իզոտոպների ստացման տեխնոլոգիայի ստեղծման և զարգացմանն ուղղված աշխատանքներ: Աշխատանքները իրականացվում էին իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի և վերոհիշյալ նախագծի ղեկավար ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածուԱլբերտ Ավետիսյանի ղեկավարությամբ: Գծային էլեկտրոնային ԼՈՒԷ50 արագացուցչի փնջի վրա ստեղծվել էր փորձարարական սարքավորում:
Ճառագայթված թիրախից Տեխնեցիում99մ իզոտոպը զտելու համար օգտագործվեց կենտրոնախույս էքստրակտոր, որի հեղինակներն էին Ալեքսանդր և Օլեգ Ֆիլյանինները(Մոսկվա): Այդ էքստրակտորի հիման վրա մոսկովյան"ՄԵԴՌԱԴԻՈՊՐԵՊԱՐԱՏ" կազմակերպության աշխատակիցներ Պավել Յերիլովը և Ալեքսանդր Զվերևը հավաքեցին Տեխնեցիում99մ իզոտոպի զտման կիսավտոմատ սարք: 2012 թ. հուլիսին վերոհիշյալ անձինք ժամանեցին Երևան, որտեղ կատարեցին այդ սարքավորման լրիվ հավաքումը, կարգավորումը և շահագործման մեկնարկումը: Իսկ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցները իրագործեցին ԼՈՒԷ50 արագացուցչի փնջով թիրախի լայնածավալ ճառագայթում էլեկտրոնների 40 միլիոն էլեկտրոն-վոլտ էներգիայով և 10 միկրոամպեր հոսանքով: Իրագործվել է սարքավորումների, ճառագայթման և Տեխնեցիում99մ զտման մեթոդների համապարփակ փորձարկում:


    Տեսանյութում նկարահանված են ԼՈՒԷ50 արագացուցչի փնջի տակ գտնվող թիրախային:
  • մոդուլում մոլիբդենի թիրախի տեղադրման գործողությունը (Ալբերտ Ավետիսյան, Ռոբերտ Միրզոյան, Վլադիսլավ Յեգանով, Ալեքսանդր Մաթոսյան, Ժորա Բադեյան, Վարդան Մարուքյան);
  • արագացուցչի կարգավորման գործողությունը (Աշոտ հակոբյան, Սերգեյ Ավագյան, Ալբերտ Բաբայան);
  • ճառագայթած նյութի ճառագայթման սպեկտրի չափումը (Գոհար Ավդալյան, Ռոզա Ավետիսյան, Ռուբիկ Սարգսյան, Ռուբեն Դալլաքյան);
  • ճառագայթած թիրախի դուրս բերումը փնջի տակից և կապարե պահոցով նրա տեղափոխումը “թեժ սենյակ”, որտեղ և կատարվելու է ճառագայթած նյութի մշակումը (Ալբերտ Ավետիսյան, Ռոբերտ Միրզոյան, Ալեքսանդր Մաթոսյան, Վահան Էլբակյան);
  • էքստրակտորի կարգավորման և ճառագայթած թիրախից Տեխնեցիում99մ զտման գործողությունը (Ալեքսանդր Ֆիլյանին,Պավել Յերիլով, Ալեքսանդր Զվերև, Վլադիսլավ Յեգանով, Իվետտա Քերոբյան, Սվետլանա Մարգարյան):

Նախագծով նախատեսված աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին, իսկ Տեխնեցիում99մ զտման սարքավորումը նախատեսվում է օգտագործել C18 ցիկլոտրոնի փնջով Տեխնեցիում99մ ստացման ընթացքում:

***
01.04.2010 - 30.03.2012
Партнерский проект А-1785p "Production of Medical Isotopes Using Electron Accelerator Facilities"
Менеджер - Иветта Керопян


ПРИГЛАШАЕМ К СОТРУДНИЧЕСТВУ