Հիմնական խնդիրները և գործունեության ուղղությունը:
- թվային ռենտգենյան դետեկտորի կոնստրուկցիայի մշակումը 3D պատկերներ ստանալու համար:
- սինցիլյացիոն բարակ թիթեղների կատարելագործումը YAG:Ce և GGG:Ce հիման րա:
- պատկերման մեծ մակերեսով և 50մկմ տարածական լուծողականությամբ դետեկտորների մշակում:
- ռենտգենյան պատկերներ ստանալու համար թվային համակարգի մշակումը:
***
2016, May 13.
"YAG:Ce և GGG:Ce սցինտիլային բյուրեղների ճառագայթահարման կայունության հետազոտություններ” :
Աշխատանքները կատարվում են CANDLE – Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի AREAl արագացուցիչի վրա:
ՈՒսումնասիրվում է ճառագայթահարման ազդեցությունը բյուրեղների սցինտիլային հատկությունների վրա: Փորձում կիրառվում է 3.7ՄէՎ էներգիա ունեցող էլեկտրոնների փունջ:
Հետազոտությունների նպատակն է. որոշել
- YAG:Ce բյուրեղի նպատակահարմարությունը օգտագործելու այն բարձր էներգիաների միջուկային ֆիզիկայի համար կալորիմետրի ստեղծման նպատակով;
- GGG:Ce բյուրեղները բարձր տարածական լուծողունակությամբ ռենտգենյան պատկերների ընդունիչի ստեղծման համար: